շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մարտի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 խորանարդ մետր ծավալով)։
 
Իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
 
Սպիտակի (տեսանելիությունը՝ 100-150 մետր), Թումանյանի (տեսանելիությունը՝ 150 մետր), Արթիկի (տեսանելիությունը՝ 100 մետր), Սևանի (տեսանելիությունը՝ 150 մետր), Գորիսի (տեսանելիությունը՝ 10-15 մետր), Կապանի (տեսանելիությունը՝ 20 մետր) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում (տեսանելիությունը՝ 20-30 մետր) մառախուղ է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: