չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վարդենյաց լեռնանցքը փակ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հայաստանի տարածքում, փետրվարի 6-ի ժամը 21:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
 
Դժվարանցանելի են Երևան-Ապարան ավտոճանապարհի 68-70 կմ-ն, Սոթք-Քարվաճառ, Կայք-Վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները:
 
Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
 
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է: 
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար.
 
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 580 բեռնատար:
 
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: