շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարդենիսում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել պարանից կախվելու միջոցով

Վարդենիսում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել պարանից կախվելու միջոցով

Վարդենիսում հունիսի 27-ին 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Հունիսի 27-ին ժամը 08.30-ին հիվանդանոցից hաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ.07.30-ին շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը, որտեղ արձանագրվել է բնակիչներից 1979թ.ծնված տղամարդու Կենսաբանական մահ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վերջինս տանը հարակից խորդանոցում, թելից գործված պարանով առաստաղի երկաթյա ամրանից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որի վերաբերյալ խոհանոցի սեղանին թողել է գրություն:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- հայտնեց նա։

  • Կիսվել: