երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վարդենիս քաղաքում անասնակեր է այրվել

Վարդենիս քաղաքում անասնակեր է այրվել

Հունվարի 1-ին, ժամը 21:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ հունվարի 2-ին, ժամը 00:10-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր։

  • Կիսվել: