Վարդավառի օրվան նվիրված միջոցառումներ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում. ՀՀ ՆԳՆ ՓԾ
Հուլիսի 7-ին հանրապետությունում նշվել է Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը:
Տոնի կապակցությամբ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներին մասնակցություն ունեցավ նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը: Հրշեջ-փրկարարներն ապահովեցին զով և անվտանգ օր քաղաքացիների համար։
Մայրաքաղաքի վարչական շրջաններում հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները մասնակցեցին ջրցողման արարողությանը՝ համատեղության կարգով ապահովելով նաև քաղաքացիների անվտանգությունը:
Քաղաքացիների տոնն էլ ավելի վառ ու գունավոր դարձնելու նպատակով նմանատիպ միջոցառումներ իրականացվել են նաև մարզերում, որտեղ փրկարարական ծառայողները ևս մասնակցել են տոնակատարությանը՝ ուրախ, ջերմ և մի փոքր «թաց» մթնոլորտ ապահովելով բոլորին։
Այս տարվա բազում արտակարգ դեպք, պատահարներին դիմակայած հրշեջ-փրկարարները զովացնում էին մեծերին և փոքրերին՝ ամբողջացնելով տոնի միասնականությունը:
Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացրել է նաև ուժեղացված ծառայություն հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճի լողափերին։
Փրկակար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լինել զգոն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ ջրային տարածքներում լողալ միայն թույլատրելի հատվածներում և հետևել փրկարարների հրահանգներին։