կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչապետը Ծաղկաձորում ներկա է գտնվել Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը

Վարչապետը Ծաղկաձորում ներկա է գտնվել Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել վերաբրենդավորված և վերանորոգված  Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը: «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել նախկինում գործող «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը եւ այն վերաբրենդավորել:

Վարչապետը շրջայց է կատարել հյուրանցային համալիրում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին: 

Վերակառուցված հյուրանոցն ունի տարբեր կարգի 126 համար: Յոթ հարկանի շինության ներսում գործում է ռեստորան, բար, մարզասրահ՝ լողավազանով եւ այլ ծառայություններ: Հյուրանոցն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որով հյուրերը կարող են սահելով հասնել ճոպանուղի։

Հյուրանոցում բացի հանգստից կարելի է նաև կազմակերպել կորպորատիվ տարբեր միջոցառումներ։

  • Կիսվել: