հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետին սպասարկող հին մեքենան վատ վիճակում էր, կարող էր առաջացնել անվտանգության հետ կապված խնդիրներ․ Աղաջանյան

Վարչապետին սպասարկող հին մեքենան վատ վիճակում էր, կարող էր առաջացնել անվտանգության հետ կապված խնդիրներ․ Աղաջանյան

Վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել, դրանք պետական գնումներ են եւ դրանք գնվում են պետության կարիքների համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անրադառնալով տարածվող այն լուրերին,ըստ որոնց վարչապետի նոր մեքենայի համար 540 հազար դոլար է տրամադրվել։ Ըստ նրա այդ որոշումները գաղտնի ընթացակարգերով են կայացվել օրենքի համապատասղան։

«Ես այդ թվերը չեմ կարող հրապարակել»,– ասաց Աղաջանյանը։ Նա նաև հերքեց այն տեղեկությունը, որ վարչապետի տիկնոջ համար զրահապատ մեքենա է գնվել։ Վերադառնալով՝ վարչապետի նոր մեքենային Աղաջանյանն ասաց, որ հին մեքենան նաեւ անավտանգության հետ կապված խնդիր ուներ։

«Մեքենան, որ սպասարկոււմ էր վարչապետին, շատ հին եւ շարքից դուրս եկած։ Այն դտռ 5 եւ ավելի տարի առաջ պետք է դուրս գրվեր։ Դա լուրջ, նաեւ անվտանգության խնդիրներ առաջացնող ավտոմեքենա էր։ Նախկիններն էլ այդ մեքենան չէին օգտագործում, դա այնտեղ դրած էր»,– հավաստեց Աղաջանյանը:

Անրադառնալով պարգևավճարների հարցին՝ Աղաջանյանը ասաց, որ ՆԻկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում, երբեւէ պարգեւատրում չի ստացել։ Հարցին ինքը պարգուավճար ստացե՞լ է Աղաջանյանը պատասխանեց. «Ոչ միայն ես, այլ ամբողջ պետական համակրգում պարգեւատրումներ ստացել են։ Այդ ինֆորմացիան հրապարակվելու է մարտ ամսին»։ Աղաջանյանի խոսքով՝ պարգևավճարների հայտնի սկանդալից հետո ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք իրենց ուշադրությունից վրիպել են։

«Մենք, որպես կենտրոնական իշխանություն տեղյակ չէինք, որ օրինակ իքս նախարարը այսքան պարգևատրում է ստանում, որպեսզի այս անհամապատասխանությունը շտկվի որոշում է կայացվել, որ առանցքային պաշտոնյաների պարգևատրման չափը հստակ ֆիքսվի վարչապետի կողմից, նման կազուսներից խուսափելու համար, այդ թվում հաշվի առնելով նաևարդարության սկզբունքը, որ ըստ էության մեկ նախարարը մյուս նախարարից չպետք է ավելի կամ պակաս գումար ստանա»,– բացատրեց նա ։

  • Կիսվել: