Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհը
Այսօր մի խումբ գյումրեցիներ անհնազանդության ակցիա են իրականացրել՝ փակելով Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհը: Նրանք պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ինչպես նշել են ակցիայի կազմակերպիչները՝ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության Գյումրու ներկայացուցիչները, բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները Գյումրիում շարունակական են լինելու, մինչև կառավարությունը հրաժարական տա։
Ակցիայի մասնակիցների և վարորդներից մեկի միջև վիճաբանություն է եղել. վարորդը բողոքել է, որ պահանջում են վարչապետի հրաժարականը և անհամաձայնություն է հայտնել, այնուհետև միջամտել է ոստիկանությունը, և վեճն ավարտվել է, ճանապարհը՝ բացվել: