Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն ուղարկված նամակներ է հրապարակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն ուղարկված նամակներ է հրապարակում.
Նամակ երեխայից․ «Բարև Ձեզ, պարոն Փաշինյան ջան։ Իմ տատիկները Ձեր երկրպագուներն են։ Շատ գոհ են Ձեր Կառավարությունից, ամեն օր գիշեր-ցերեկ մտածում և խոսում են Ձեր մասին։ Երկուսն էլ թոշակառու են։ Շատ գոհ են Ձեզնից և պատրաստվում են հունիսի 7-ին իրենց ձայնը տալ Ձեր կուսակցությանը»։
Նամակ քաղաքացուց․ «Պարոն Փաշինյան ես հպարտանում եմ ձեզ համար։ Ես Հայաստանի Քաղաքացի եմ, հունիսին գալիս եմ Հայաստան ընտրելու ձեր օգտին Իտալիայից»։
Նամակ քաղաքացուց․ «Սիրելի պարոն Վարչապետ․ մեզ մաղթում եմ հաղթանակ։ Ձեզ շատ ենք սիրում։ 2018-ից ընտրել ու շարունակելու ենք ընտրել միայն Ձեզ»։
Նամակ քաղաքացուց․ «Հարգելի պարոն վարչապետ. ողջունում եմ Ձեզ, և հայտնում եմ իմ շնորհակալությունն, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ես իմ ուժերով ու գիտելիքներով ընդունվել եմ համատեղելիության սկզբունքով 2 առաջատար հիվանդանոցներ որպես բժիշկ, օգտվել եմ պետության կողմից սուբսիդավորվող բնակարանների ձեռք բերման ծրագրից, ինչպես նաև եկամտահարկի ետ վերադարձի օրենքից, համընդհանուր ապահովագրության շնորհիվ ծնողիս շուրջ 1 մլն․ դրամանոց վիրահատությունը կատարվել է բացառապես անվճար։ Էս ամեն ինչից զատ, Ձեր ընդառաջման շնորհիվ էլեկտրական մեքենայիս գույքահարկը 430 հազար դրամից դարձել է 125 հազար դրամ: Հիմա առավել քան երբևէ պատրաստ եմ ընտանիք կազմելու ու մեր խաղաղ և հեռանկարային երկրում ապագաս կառուցելու համար: Էս պահին առավել քան երբևէ ինձ շատ լավ եմ զգում, ունեմ ազատ միտք արտահայտելու համար, ունեմ հնարավորություն ինքնադրսեւորվելու։ Հունիսին ու առհասարակ միշտ՝ տեր եմ լինելու խաղաղությանս: Հրավիրված եք աշնանն իմ հարսանիքին, անհամբեր կսպասենք մեծ սիրով:
Նամակ քաղաքացուց․ «Ողջույն պարոն Փաշինյան! Ես և իմ կինս հատուկ մայիսի 19–ին գալիս ենք Փարիզից Երևան մեր ձայնը ձեզ տալու։ Մեր շատ սիրված և հարգված մարդ։ Մինչ հանդիպում հաղթանակով»։


