երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Վանաձորում սելավաջրերը ողողել են տների բակերը

Վանաձորում սելավաջրերը ողողել են տների բակերը

Մայիսի 10-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում անտառի կողմից հոսող սելավաջրերն արմատախիլ են արել ծառերը և ողողել  Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի մոտակա տների բակերը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները սելավաջրերի հեռացման համար սելավատար խողովակի վրա անցք են բացել։

  • Կիսվել: