ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վանաձորում 2-ամյա տղա է մահացել. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վանաձորում 2-ամյա տղա է մահացել. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2  տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 04։00-ին «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ պարզվել է, որ ժամը 03։30-ի սահմաններում երեխան մահացել է։

Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության  օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած երեխայի անունը Նարեկ է:

  • Կիսվել: