հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վանաձորի պետական համալսարանում վերաբացվել է բնագիտական համալիր լաբորատորիան

Վանաձորի պետական համալսարանում վերաբացվել է բնագիտական համալիր լաբորատորիան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունիսի 3-ին աշխատանքային այցի շրջանակում եղել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փոխնախարարը հանդիպել է ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկել մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում բուհի համար առաջնահերթ որոշ հարցեր ստացել են իրենց լուծումները:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը շրջել են համալսարանում, ծանոթացել կարևոր նշանակության մի շարք լսարանների ու կենտրոնների աշխատանքներին, մասնակցել բնագիտական համալիր լաբորատորիայի վերաբացման արարողությանը:

ՎՊՀ «Կենսաբանություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողներն էլ Կարեն Թռչունյանին են ներկայացրել իրենց մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքները, մասնագիտական զարգացման գաղափարներն ու հեռանկարները:

  • Կիսվել: