ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վանաձորի «3-րդ մաս» թաղամասի մոտակա սարալանջին՝ անտառամերձ հատվածում, հրդեհ է բռնկվել

Վանաձորի «3-րդ մաս» թաղամասի մոտակա սարալանջին՝ անտառամերձ հատվածում, հրդեհ է բռնկվել

Հունվարի 26-ին, ժամը 16:30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի մոտակա սարալանջին՝ անտառամերձ հատվածում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Վանաձորի անտառպետություն» 4-րդ պահաբաժնի տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։49-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ, որից 2 հա-ն՝ անտառային տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև անտառտնտեսության 4 աշխատակից և 2 քաղաքացի։

  • Կիսվել: