կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վանաձոր քաղաքում 5 հա խոտածածկույթ է այրվել

Վանաձոր քաղաքում 5 հա խոտածածկույթ է այրվել

Հունվարի 27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի մոտակայքում գտնվող սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։18-ին, մարվել՝ 10։53-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

  • Կիսվել: