երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վահան Քերոբյանը մասնակցել է Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի քննարկմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի քննարկմանը

Նոյեմբերի 12-ին նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել են Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի առաքելության, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ ու միջազգային փորձագետներ:

«Մեզ համար կարևոր է ներկա լինել այս քննարկմանը և ունենալ մեր ներդրումը: Անհնար է գերագնահատել մարդկային կապիտալում կատարված ներդրումները։ Կան լուրջ խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք: Այսօր մեր պետական բյուջեն ունի այդ հնարավորությունը։ Մեզ համար կարևոր է լսել նաև մասնագետների կարծիքներն ու մեկնաբանությունները, և ուրախ կլինենք սկսել իրականացման գործընթաց»,-նշել է նախարարը:

  • Կիսվել: