երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն. Վահագն Խաչատուրյան

Մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն. Վահագն Խաչատուրյան

Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ․

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ:

Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:

Այս նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն:

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

  • Կիսվել: