երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Վաղը Կրակովի Սուրբ Ֆլորիանի եկեղեցուց կմեկնարկի Քրիշտոֆ Պենդերեցկու հուղարկավորության արարողությունը

Վաղը Կրակովի Սուրբ Ֆլորիանի եկեղեցուց կմեկնարկի Քրիշտոֆ Պենդերեցկու հուղարկավորության արարողությունը

2022 թ. մարտի 29-ին Կրակովի Սուրբ Ֆլորիանի եկեղեցուց կմեկնարկի աշխարհահռչակ կոմպոզիտոր Քրիշտոֆ Պենդերեցկու հուղարկավորության արարողությունը: Մեծանուն կոմպոզիտորն իր մահկանացուն կնքել էր 2020 թ. մարտի 29-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։

«Գլխավորում եմ հայկական պատվիրակությունը, որը հայ երաժշտական հանրության անունից իր խոնարհումը կբերի հուղարկավորության արարողությանը։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և պետական սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանն ու Սերգեյ Սմբատյանը:

Հիշեցնենք, որ Կոմպոզիտորն առաջին անգամ Հայաստան էր ժամանել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: Հավերժ փառք ու խոնարհում, սիրելի մաեստրո»,-գրել է Արայիկ Հարությունյանը։

  • Կիսվել: