ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղը կկայանա Ստաս Նամինի՝ «Հայաստանի հնագույն տաճարները» Ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Վաղը կկայանա Ստաս Նամինի՝ «Հայաստանի հնագույն տաճարները» Ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) 2016 թվականին Հայաստան կատարած ուղևորության ժամանակ նկարահանել է փաստավավերագրական ֆիլմ, որի հանրային պրեմիերան տեղի կունենա չորեքշաբթի ՝ հուլիսի 29-ին, ժամը 20: 00-ին, գրում է mk.ru-ն:
 
Ըստ պարբերականի ՝ Ստաս Նամինը կարողացել է իր տաղանդը դրսևորել ամենատարբեր ոլորտներում ՝ ռոքից մինչև սիմֆոնիկ երաժշտություն, թատրոնից մինչև գեղանկարչություն և լուսանկարչություն։ Նա նաև մի քանի վավերագրական ֆիլմերի հեղինակ է, իսկ վերջերս ռեժիսորը հայտարարել է Հայաստանի մասին ֆիլմի առցանց պրեմիերայի մասին։
 
2016 թվականին Ստաս Նամինն իր որդու՝ Արտյոմ Միկոյանի հետ շրջել է Հայաստանում և նկարահանել մեծ վավերագրական նախագիծ, գրում է պարբերականը։ "Մենք մեքենայով անցել ենք ավելի քան 2 հազար կիլոմետր եւ նկարահանել հայկական հնագույն տաճարները, մարդկանց, բնությունը։ Իսկ հետո ես մի քանի հարց ուղղեցի Հայաստանի պատմության, նրա մշակույթի և հոգևորականության մասին Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին", — նշում է Ստաս Նամինը։
 
Կինոնկարում գրված տեքստը կարդում է հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան: Ֆիլմն արդեն դրական արձագանքներ է ստացել միջազգային փառատոներում։
Նշենք, որ Ստատ Նամինը խորհրդային շրջանի հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանի թոռն է

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: