ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղվա գազանջատումների մասին

Վաղվա գազանջատումների մասին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» թաղամասի մի հատվածի, ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն` Մարտունի քաղաքի Կոմիտասի փողոցի հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: