երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Վաղարշապատի քրեական հետախույզները մոտ 150 գրամ մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

Վաղարշապատի քրեական հետախույզները մոտ 150 գրամ մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։

Տեղեկությունների իրացման արդյունքում 49-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր մոտ 150 գրամ քաշով։

Նրա հայտնածով՝ կանեփն ինքն է աճեցրել, մշակել ու չորացրել։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: