կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Վաղարշապատի քրեական հետախույզները մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Վաղարշապատի քրեական հետախույզները մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Արագած թաղամասում ձերբակալել ու բաժին են տարել 45-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 3 փաթեթ։

Փաթեթներում ընդհանուր 20 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ կային։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

  • Կիսվել: