երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուզում եմ հասկանալ՝ այդ ջրանջատումները պլանայի՞ն են, թե՞ վթարային. Ավինյան

Ուզում եմ հասկանալ՝ այդ ջրանջատումները պլանայի՞ն են, թե՞ վթարային. Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան ավինյանը հետաքրքրվեց, թե ջրանջատումները վթարայի՞ն են, թե՞ պլանային են լինում:

Նրան ներկայացրեցին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ընկերության կողմից պլանային ջրանջատում չի իրականացվել:

«Իսկ ի՞նչն է խնդիրը, որ էս ծավալի ջրանջատումներ են իրականացնում»,-հետաքրքրվեց Ավինյանը:

«Ամռան ամիսներին ջրասպառման մեծ ծավալներ են լինում, համակարգ հավելյալ ջրաքանակ է ավելացվում, համակարգն էլ հնամաշ լինելով նման ջրաքանակին չի դիմանում»,-նշեց պատասխանատուն:

  • Կիսվել: