հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուժեղ պայթյուն Լիբանանի հայաբնակ Բուրջ Համուդ շրջանում

Ուժեղ պայթյուն Լիբանանի հայաբնակ Բուրջ Համուդ շրջանում

Մեկ Ժամ առաջ ահռելը ուժով պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի հայաբնակ Բուրջ Համուդ շրջանում։ Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է լիբանանահայ Վարդան Խաչատրյանը, հայկական թաղամատին ահռելի վնաս է պատճառվել, կան բազմաթիվ քանդված շինություններ։

Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություն չկա։ Ինչպես քիչ առաջ հայտնեց իսրայելական «Հաարեցը», լիբանանական նավահանգստում պայթեցվել է Հեզբոլլահ շարժման ռազմական պահեստը:

Նշենք նաև, որ «Արևելք»-ի փոխանցմամբ, այսօր ետմիջօրեին հզոր պայթուն է որոտացել Բեյրութի նավահանգստում: Ըստ նախնական տվյալների, այն ահաբեկչություն չէ, այլ՝ տեխնածին աղետ: Պայթյունից մանրամասներ հայտնի չեն, բայց լրատվամիջոցներն արդեն նշում են զոհերի եւ վիրավորների մասին: MTV լիբանանյան կայանը հաղորդել է 10 զոհի մասին:

Լիբանանի Առողջապահության նախարարը հրահանգել է  երկրի հիվանդանոցներին՝ պայթյունից տուժած բոլոր վիրավորներին անմիջապես բուժօգնություն ցույց տալ:  

  • Կիսվել: