ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ութսուն բնակարանի փոխարեն՝ արհեստագործական համալիր. Գյումրու ավագանին որոշումն ուժը կորցրած ճանաչեց (տեսանյութ)

Ութսուն բնակարանի փոխարեն՝ արհեստագործական համալիր. Գյումրու ավագանին որոշումն ուժը կորցրած ճանաչեց (տեսանյութ)

Գյումրու ավագանին այսօր նիստ է գումարել:

Գյումրու նախկին ռադիոգործարանի երկու հանրակացարանները վերջին տարիներին միայն հատկացվում կամ հետ են վերցվում տարբեր անհատներից ու կառույցներից: Շինությունների ճակատագիրը հիմա էլ անորոշ է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դեռ նախորդ տարի նախաձեռնել է «Մեր Գյումրի» խորագրով ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում էր երկու հանրակացարանում 80 բնակարան կառուցել: 

Գյումրու ավագանին շենքերից մեկն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել էր հիմնադրամին, սակայն որոշումն այսօր ճանաչվեց  ուժը կորցրած:

Մանրամասները՝  տեսանյութում.

  • Կիսվել: