շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ութ ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Ութ ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Սեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: