ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուշադրություն դիմորդներին․ այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

Ուշադրություն դիմորդներին․ այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. ապրիլի 15-ից մեկնարկում է ընդունելության առցանց հայտագրումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Տարածված հաղորդագրության մեջ նշված է.

«Հարգելի՛ դիմորդ,

եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում- հայտերի ընդունման ժամկետը սկսվում է ապրիլի 15-ին և ավարտվում մայիսի 10-ին:

Քայլ առաջին. այցելի՛ր www.dimord.am կայք«Դիմորդ 2021» հղմամբ ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգին, բուհերի ցանկին, մասնագիտություններին, վարձավճարների չափերին, բուհերում դիմում-հայտերի շարժին, թափուր տեղերին, իսկ միասնական քննությունների ավարտից հետո՝ նաև թեստերին և պատասխաններին։

Քայլ երկրորդ. առցանց դիմում-հայտ լրացնելու համար նախ գրանցվի՛ր համակարգում: Գլխավոր էջի վերևի աջ անկյունում առկա են «Մուտք» և «Գրանցվել» բաժինները: Սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա և ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգի անհրաժեշտ դրույթներին: Անպայման կարդա՛ կարգը, հետո միայն սեղմի՛ր «Ծանոթ եմ 2021 թ. ՀՀ բուհերի ընդունելության կարգին» դաշտի վրա, որից հետո էկրանին կհայտնվի «Գրանցում» պատուհանը:

  • Կիսվել: