կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
«Մեր հայրենիքը մեր արժանապատվությունն է». ուսանողները երթ են անցկացնում ՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի․ ուղիղ

«Մեր հայրենիքը մեր արժանապատվությունն է». ուսանողները երթ են անցկացնում ՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի․ ուղիղ

Ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երեւանում երթ են անցկացնում ՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի։

«Մենք դուրս ենք եկել մեր արժանապատվության համար։ Մեր հայրենիքը մեր արժանապատվությունն է։ Մենք դուրս ենք եկել հանուն Արցախի եւ Հայաստանի»,- իր խոսքում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Երիտասարդները երթով շարժվում են դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ միանալու նստացույց իրականացնող հանրային-քաղաքական գործիչներին։

Նշենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

  • Կիսվել: