չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ունենք մեծ թվով վիրավոր զինվորներ, ում հրատապ անհրաժեշտ է արյուն․ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ

Ունենք մեծ թվով վիրավոր զինվորներ, ում հրատապ անհրաժեշտ է արյուն․ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է արյւոն հանձնելու անհրաժեշտության մասին․

"Մեր զինվորին մեր արյունն է պետք

Հաղթանակի ու զինվորի համար մեզանից յուրաքանչյուրը անում է հնարավոր ամեն ինչ։ Այսօր մենք բոլորս մի կարգախոս ունենք՝ «Ամեն ինչ առաջնագծի, ամեն ինչ զինվորի համար»։

Սիրելի հայրենակիցներ, մենք ունենք մեծ թվով վիրավոր զինվորներ, ում հրատապ անհրաժեշտ է արյուն։ Մեզանից յուրաքանչյուրի արյունը։

Արյունաբանական կենտրոնում հանձնելով արյուն հայ զինվորի համար, մենք կարող ենք, մենք պարտավոր ենք փրկել կյանքեր։

Այն զինվորի կյանքը, ով զենքը ձեռքին, աղոթքը շուրթերին կռվում է թուրք-ադրբեջանական տականքի դեմ։

Արյան մեր պաշարների համալրման համար անհրաժեշտ է ձեր աջակցությունը և ակտիվ մասնակցությունը։

Զինվորին արյուն է պետք ու դա այն նվազագույնն է, որ մենք պարտավոր ենք անել մեր հերոսների համար։

Ուրբաթ օրը արդեն մեր տասնյակ հայրենակիցներ տալու են իրենց արյունը հայ զինվորին։

Բոլոր նրանց, ովքեր պատրաստ են արյուն տալ ու փրկել կյանքեր, խնդրում եմ շաբաթ օրվանից սկսած մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով, ժամը 09։00-ից մինչև 13։00։

Հեռ. 010-28-38-23։"

 

  • Կիսվել: