չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թվային տիրույթում խաղային բիզնեսը պետք է օպերատորի միջոցով կապ ունենա ֆիսկալ համակարգի հետ. Մհեր Գրիգորյան

Թվային տիրույթում խաղային բիզնեսը պետք է օպերատորի միջոցով կապ ունենա ֆիսկալ համակարգի հետ. Մհեր Գրիգորյան

Խաղային բիզնեսը, առավել ևս թվային տիրույթում խաղային բիզնեսը, պետք է օպերատորի միջոցով կապ ունենա ֆիսկալ համակարգի կամ որևէ այլ համակարգի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմենուհի Ղազարյանի հարցին:

՛՛Միայն այդ դեպքում հնարավորություն կունենա պետությունը կարգավորումներ իրականացնել և ոչ միայն հարկային կարգավորումներ: Հավատացնում եմ ձեզ, որ մինչև հարկային կարգավորումների հասնելը կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պետք է ոլորտում կարգավորվեն:

Ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք օպերատորի լուծման արդյունավետ ճանապարհ գտնել, ապա բոլոր տեսակի կարգավորումները, որոնք վերաբերում են մարդուն և մարդուն զսպելուն, ես կարծում եմ՝ հնարավորություն կլինի լիարժեք և արդյունավետ իմպլեմենտացնել՛՛,-նշեց Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: