շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Տուժածների տարահանում, հրդեհի մարում. Մասիսում անցկացվել է հատուկ տակտիկական վարժանք

Տուժածների տարահանում, հրդեհի մարում. Մասիսում անցկացվել է հատուկ տակտիկական վարժանք

ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

Ինչպես Infoport.am-ը տեղեկանում է ԱԻՆ–ից, մասնակցել են ոստիկանության, «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները եւ շտապօգնության մեկ բրիգադ: Սցենարի համաձան` հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի կիսափլուզված շենքերից մեկում:

Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը եւ մարել բռնկված հրդեհը:

Նախնական գնահատականով՝ վարժանքի մասնակիցները գերազանց են իրականացրել իրենց առջեւ դրված խնդիրը:

  • Կիսվել: