հինգշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2021
Թուրքը հասել է Հայաստանի Հանրապետության սահմաններին. Սասուն Միքայելյան

Թուրքը հասել է Հայաստանի Հանրապետության սահմաններին. Սասուն Միքայելյան

Դաժան օրեր ենք ապրում, եւ մենք պետք է գիտակցենք, այս իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին այսօր Հրազդանում պատերազմում զոհվածներին նվիրված համաքաղաքային հուշահամալիրի բացման միջոցառման ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք երբեք չպետք է հուսահատվենք, մենք, հատկապես երկրապահներս, ազատամարտիկներս, մենք` միջին, բարձր տարիքի մարդիկ, մենք երբեք չենք հուսահատվում, որովհետեւ եթե մնանք անորոշության, հուսահատության մեջ, ավելի դաժան ու դժվար արհավիրքների առաջ կկանգնենք:

Այսօր Դաժան օրեր ենք ապրում, եւ մենք պետք է գիտակցենք, այս իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին այսօր Հրազդանում պատերազմում զոհվածներին նվիրված համաքաղաքային հուշահամալիրի բացման միջոցառման ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:, եւ մենք պետք է ամեն մեկս մեր բաժին բեռը վերցնենք, հասկանանք, գիտակցենք, որ այս տղաները նույնպես ապրել էին ուզում, բայց կյանքից առավել գերադասեցին հայրենիքը, հայրենի հողը, պետությունը, պետականությունը, եռագույնը, Եռաբլուրը:

Ինչպես ասում են` կռվում են անհատները, ժողովուրդը, հաղթում են նահատակները: Տղերքը հաղթել են, նրանք ընկան, չտեսան այս պարտությունը, եւ ես միշտ ասել եմ` որտեղ ընկել են տղաները, դա մեզ համար սրբավայր է, եւ մենք պարտավոր ենք վերադառնալու մեր սրբավայրերը:

Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը, փառք ու պատիվ Արցախի Հանրապետությանը, փառք ու պատիվ մեր սփյուռքահայությանը, նորից ու նորից ընդունեք մեր խոնարհումը եւ գլուխներս միշտ բարձր, քանի որ ձեր զավակները չծնկան՛՛:

  • Կիսվել: