կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել. դպրոցներում դասերը դադարեցվել են

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել. դպրոցներում դասերը դադարեցվել են

Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվիրջի շրջանում Ռիխտերի սանդղակով 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել է դեկտեմբերի 27-ին տեղի ժամանակով 10:02-ին:

Նախնական տվյալների համաձայն` մարդկային կորուստներ չկան:

Երկրաշարժը զգացվել է են նաև Էլազըղին հարակից շրջաններում` Մալաթիայում, Դիարբեքիրում, Բինգյոլում և Թունջելիում (Դերսիմ):

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է 7.02 կմ խորության վրա:

 

Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Էլազըղի նահանգապետարանը հայտարարել է որոշ ժամանակով դպրոցներում դասերը դադարեցնելու մասին:

  • Կիսվել: