հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

 Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել։ 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

«Ժանդարմները փրկել են հրդեհի անմիջական հարևանությամբ գտնվող մի կնոջ և երկու երեխայի», - տեղեկացնում է հեռուստաալիքը։

Ուժեղ քամին նպաստում է հրդեհի տարածմանը։ Դելիկյոյ շրջանում մի քանի տների բնակիչներ տարհանվել են։ Հրդեհը մարվում է երկու ինքնաթիռով և չորս ուղղաթիռով։

 

  • Կիսվել: