հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում երեք հայ դեռ փլատակների մեջ է

Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում երեք հայ դեռ փլատակների մեջ է

Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն:

Նալջըիի խոսքով՝ փլատակների տակ մնացած Արմիգ Բալըքյանից, Մեսրոբ Բալըքյանից և Թսհքհուն Բալըքյանից դեռևս լուր չկա։

Մինչ այս պահը հայտնի էր դարձել, որ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամ հայ ամուսիններ և նրանց մանկահասակ երեխան։

Վերջին տվյալներով տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 5200-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: 

 

  • Կիսվել: