հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թունելում բախվել են Volkswagen-ն ու ՎԱԶ-2107-ը․ կան վիրավորներ

Թունելում բախվել են Volkswagen-ն ու ՎԱԶ-2107-ը․ կան վիրավորներ

Oգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ուեցել Լոռու մարզում։Ժամը 18։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ համայնքի վարչական շրջանում գտնվող թունելում բախվել են 72-ամյա Պարգև Խ․-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Էդգար Ա․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Հերմինե Ս․-ն, 52-ամյա Վարդան Ի․-ն, 20-ամյա Անահիտ Ի․-ն և 07-ի վարորդ Պարգև Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Վթարի հետևանքով թունելի ներսում երթևեկությունը դարձել էր միակողմանի և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վարդգես Ավետիսյանը, Գրիգոր Թավաքալյանը՝ նույն վաշտի 4-րդ դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մելքոնյանի գլխավորությամ

  • Կիսվել: