կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թունավորում Գետահովիտ գյուղում․ 12-ամյա երեխա է մահացել

Թունավորում Գետահովիտ գյուղում․ 12-ամյա երեխա է մահացել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ ապրիլի 20-ին՝ ժամը 09։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին՝ ժամը 22:26-ին, նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․Հ․-ն (ծնված 2009 թ.):
Ս․Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։ Ս․Հ․-ն և Ա․Հ․-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․Ա․-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել՝ «Մուրացան» ԲԿ:

  • Կիսվել: