հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տուն, մեքենա և վռնդված պաշտոնյան. Ալեն Սիմոնյանը՝ գործընկերների հետ կապված շահարկումների մասին

Տուն, մեքենա և վռնդված պաշտոնյան. Ալեն Սիմոնյանը՝ գործընկերների հետ կապված շահարկումների մասին

ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մի շարք թեմաների:

Նա, մասնավորապես, նշել է, որ իր գործընկերների հետ կապված շահարկումները վերջերս ակտիվացել են:

«Դա արվում է այն մարդկանց կողմից և այն մարդկանց փողերով, որոնք տասնամյակներ շարունակ թալանել են Հայաստանը, մարդկանց ընտանիքներ, կյանքեր ու ճակատագրեր են փչացրել, և հիմա, երբ իրենք արդարադատության առաջ են կանգնել, երբ ժողովուրդը հեղափոխությունից հետո պատասխան է ուզում իրենց արածների համար, փորձում են անել այն, ինչն, ըստ իրենց, կօգնի այս իրավիճակում, այն է՝ ՀՀ այսօրվա իշխանությանը նմանեցնել իրենց, համեմատականներ անցկացնել»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: