ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թումանյանի ոստիկանները 16 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Թումանյանի ոստիկանները 16 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Հունիսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ստուգել են Վանաձոր քաղաքի 39-ամյա մի բնակչի 16 խմ փայտանյութով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: