հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած

Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած

Օգոստոսի 31-ին, ժամը 18:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև հոսպիտալացրել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտա­հոսքը։

 

  • Կիսվել: