չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ծիծեռնակաբերդի խճուղին վերականգնվելու է ամբողջ ծավալով, կառուցվելու է  երկրորդային ճանապարհ, որը սպասարկելու է  հարակից շենքերը

Ծիծեռնակաբերդի խճուղին վերականգնվելու է ամբողջ ծավալով, կառուցվելու է  երկրորդային ճանապարհ, որը սպասարկելու է  հարակից շենքերը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հուլիսի 24-ին, զեկուցվեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի շինարարական աշխատանքների վերսկսման վերաբերյալ քաղաքապետն արդեն ստորագրել է համապատասխան որոշում, որը կարգավորելու է  փլուզված հատվածում  հողօգտագործման և կառուցապատման ռեժիմները։

«Ըստ էության, հենց այս որոշման  հետ կապված էր հետագա շինարարական ձգձգումները։ Վերջնականացրել ենք շինարարական և տեխնիկական լուծումները, ունենք էսքիզային և նախագծային լուծումներ։ Այս պահի դրությամբ գտնվում ենք նախագծի  փորձաքննության փուլում։ Փորձաքննությունն ավարտելուց հետո  անմիջաես կմեկնարկի շինարարական աշխատանքները։

Ծիծեռնակաբերդի խճուղին վերականգնվելու է  ամբողջ ծավալով, ինչպես նաև  կառուցվելու է  երկրորդային ճանապարհ, որը սպասարկելու է  հարակից շենքերը»,- զեկուցվեց խորհրդակացության ժամանակ։

Հստակեցվեց նաև, որ այս ամենը կատարվելու է այս տարի։

  • Կիսվել: