կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մահվան ելքով ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում

Մահվան ելքով ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում

2021 թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում Լոռու մարզի 27-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է երևանաբնակ 28-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 27-ամյա վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս մեքենայի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: