Թշնամու գնդակոծությունից ավերված Կութի համայնքապետարանը վերազինվել է ՀՀ ԱԺ-ի գույքի հաշվին
Սահմանամերձ Կութ համայնքի գյուղապետարանն ավերածություններից հետո աշխատանքային տեսքի բերեցինք: Այս մասին գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
«Վարդենիս խոշորացված համայնքի Կութ վարչական շրջանի համայնքապետարանն է լուսանկարներում: Մեծ սենյակի առաստաղը բեկորների արդյունքում դարձել է «ցանց»: Թշնամու գնդակոծություններից ավերված համայնքապետարանը ո՛չ դուռ ուներ, ո՛չ լուսամուտ, ո՛չ գույք:
ՀՀ Ազգային ժողովին պատկանող գույքի և տեխնիկայի հաշվին, իմ նախաձեռնությամբ և ամիսներ տևած հետևողական նամակագրության արդյունքում գրասենյակային անհրաժեշտ պարագաները հասան Կութ (սեղան-աթոռից մինչև համակարգիչ): Պատուհանները նորոգվեցին USAID Armenia-ի կողմից, գույքը ձեռք բերվեց Ազգային ժողովից, մնաց տանիքի հարցը լուծենք... Նորոգումը դեռ չեմ ասում:
Հայաստանի անվտանգությունը սկսվում է առաջնագծում բնակեցված գյուղերից: Միշտ ձեզ հետ եմ, սիրելի՜ ժողովուրդ»,- գրել է նա։
![](https://scontent.fevn6-6.fna.fbcdn.net/v/t39.30808-6/340649970_193526640111370_440292722941751548_n.jpg?stp=dst-jpg_p417x417&_nc_cat=101&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=iWE9c0aNYwAAX8EYD7m&_nc_ht=scontent.fevn6-6.fna&oh=00_AfA2Ie8TwghzyiCb6YDewrEM9kR9IrLMv8ni5TWY3NQHbw&oe=64398E22)
![](https://scontent.fevn6-3.fna.fbcdn.net/v/t39.30808-6/340541144_731462358629742_616601861931162129_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=106&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=LxT3BPOs-uQAX_RQdov&_nc_ht=scontent.fevn6-3.fna&oh=00_AfD6rUGLpU27BKOJxnedC44jYL6EKL8nJLKwEBvcwVDY3w&oe=6437F853)
![](https://scontent.fevn6-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/340630709_770760787710461_6386676324320243531_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=103&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=PmZBX2HMzjMAX9G04BC&_nc_ht=scontent.fevn6-4.fna&oh=00_AfBDzaEAT2ITx8UC2ueswMXOh4mmVMiJ4qRMJ4T2_2lkXQ&oe=6437CAD3)
![](https://scontent.fevn6-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/340775563_956292649135732_4346542626328271521_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=111&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=8kmHZz_jug0AX9lDigX&_nc_ht=scontent.fevn6-4.fna&oh=00_AfCq0vu122R7BIfqD1KkTUicf_urFpbxb6mucqmLkN8eVA&oe=6437AAE7)
![](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t39.30808-6/340646700_234292612423456_6775409539277995637_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=109&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=3UtghDaSXqMAX_6t8I9&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=00_AfCbitNEZwr3VXvYUKbFkuVSCL7zYQ9fKnO4BvEn_3KZHg&oe=6438649D)