երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ծեծկռտուք Մաստարայում. Թալինի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ծեծկռտուք Մաստարայում. Թալինի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հունիսի 23-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած և պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել երեք տղամարդ։ Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ հունիսի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, նրանք Մաստարա գյուղում վիճաբանել են և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։

Հայտնաբերվել են դանակ ու փայտե ձողեր, որոնցով պատճառվել են մարմնական վնասվածքները։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

 

  • Կիսվել: