հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տրապիզոնում հայկական տապանաքար է հայտնաբերվել, հավանաբար Մախոխյանների ընտանիքին է պատկանում

Տրապիզոնում հայկական տապանաքար է հայտնաբերվել, հավանաբար Մախոխյանների ընտանիքին է պատկանում

Տրապիզոնի խմելու ջրի և կոյուղու վարչության (TİSKİ) խմբերի կողմից իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հայկական տապանաքար է հայտնաբերվել։ Տապանաքարը, ըստ ամենայնի, պատկանում է Մախոխյանների ընտանիքին, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տապանաքարը  նկատելուց հետո աշխատողները տեղեկացրել են Թուրքիայի հուշարձանների հանձնաժողովին և Տրապիզոնի թանգարանի տնօրինությանը։

Թանգարանի մասնագետները, որոնք ուսումնասիրություններ են կատարել այդ շրջանում, տապանաքարը  պաշտպանության տակ են վերցրել։ 

Գրեթե ամբողջությամբ ընթեռնելի տապանաքարին գրված է. «Հանգստեան Թագուհիի կողակից Հովհաննես Մախօխյան, որ հանգեաի ի Տեր Հավիտեառն 1847թ.»։

  • Կիսվել: