ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի

Տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի

Հուլիսի 4-ին, ժամը 12:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: