կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թոշակների վճարման համար ՀայՓոստն ու բանկերը սեպտեմբերին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով. ԱՍՀՆ

Թոշակների վճարման համար ՀայՓոստն ու բանկերը սեպտեմբերին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ պետական կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով Հայփոստն ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով:

«Վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կանխիկ կենսաթոշակի և երեխայի նպաստի վճարումները Հայփոստում ժամանակավորապես չեն կատարվի:

Այնուհետև տեղեկացրինք, որ սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել:

 

  • Կիսվել: