հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Թոխմախի Գայի ՄՌՈՒ»-ի մոտ բախվել են BMW-ն, Mercedes-ը, LADA 4X4-ը, Toyota Camry-ն և Daweoo-ն

«Թոխմախի Գայի ՄՌՈՒ»-ի մոտ բախվել են BMW-ն, Mercedes-ը, LADA 4X4-ը, Toyota Camry-ն և Daweoo-ն

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 14։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի Գայի ՄՌՈՒ»-ի դիմաց, բախվել են BMW մակնիշի 36 GF 643 համարանիշի, Toyota Camry մակնիշի 36 PՏ 745 համարանիշի, LADA 4X4 մակնիշի 35 AN 176 համարանիշի, Mercedes մակնիշի 51 GG 500 համարանիշի և Renault մակնիշի 35 ZC 616 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել է հրամանատար Վրույր Գաբրիելյանը։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: