երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Տնտեսագիտական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով

Տնտեսագիտական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՊՏՀ-ի Ֆեյսբուքի էջից:

Ավելի վաղ Երևանի պետական համալսարանն էր հայտնել՝ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ Տեղեկացրել էինք՝ ընդդիմությունն այսօր վաղ առավոտից շարունակել է անհնազանդության ակցիաները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր խմբերը փակել էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Քաղաքացիները մայրաքաղաքի 30 խաչմերուկ էին փակել, ավելի ուշ ոստիկանությունը վերականգնել է երթևեկությունը, սակայն Ֆրանսիայի հրապարակում երեկվանից սկսած վրանային նստացույցը շարունակվում է: Ոստիկանությունից «Լուրերին» տեղեկացրել են, փողոցների բացման ժամանակ բաժին է տարվել 199 քաղաքացի:

  • Կիսվել: