երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ «Հետք»

Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ ՆԳ ոստիկանության 8 ծառայող է ազատվել  աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար, ևս 2-ը՝ ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։

Ոստիկանությունից մեզ տրամադրել են տվյալներ, թե 2020-2025 թթ․-ին քանի ոստիկան է ազատվել ծառաությունից թմրանյութեր օգտագործելու, ապօրինի շրջանառության և իրացնելու համար։ Ըստ վիճակագրության՝ ամենամեծ թիվը եղել է 2024-ին՝ 18 աշխատակից, որոնցից 15-ը՝ թմրամիջոց օգտագործելու, 2-ը՝ ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար, մեկ ոստիկան էլ ազատվել է ծառայությունից մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Այս մեկ դեպքով Ոստիկանությունից հայտում են, որ տվյալ անձը մեղադրվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով սահմանված արարքը կատարելու համար։ Այլ կերպ ասած՝ շահադիտական նպատակներով զբաղվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի խոշոր չափերի վաճառքով։ Այս հանցագործությունը կատարողը պատժվում է չորսից ութ տարվա ազատազրկմամբ։

2021-ին ևս մեկ ոստիկան ծառայությունից ազատվել է մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ Նա մեղադրվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի՝ առանց դրանք իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության համար։ Այս տիպի հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարով (այս դեպքով մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին գործել է 2003-ին ընդունված Քրեական օրենսգիրքը)»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: