երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՏԿԵՆ կայքում հասանելի են ընդերքօգտագործման իրավունքի և պայմանագրերի պատճենները

ՏԿԵՆ կայքում հասանելի են ընդերքօգտագործման իրավունքի և պայմանագրերի պատճենները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵ նախարարություն) պաշտոնական կայքում արդեն հասանելի են օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի և պայմանագրերի պատճենները։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Այս հղումով՝ https://bit.ly/3qMVDdE հրապարակված են 30․06․2021 թ․ դրությամբ առկա բոլոր պայմանագրերը։

Կայքի նույն էջում նախարարության Ընդերքի վարչության կողմից հավաքագրված ցանկը պարունակում է բաց ձևաչափով հասանելի տեղեկատվություն հանքավայրի, հանքավայրը շահագործողի, պայմանագրի համարի (հնարավոր է նույնականացնել և գտնել անհրաժեշտ պայմանագիրը), շահագործման ժամկետների և այլ տվյալների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՏԿԵ նախարարության կողմից 2020թ․ նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխությունների թվում էր նաև ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը թվայնացնելը և հրապարակայնացնելը։

  • Կիսվել: